ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հուլիսի 12-18-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ

Հուլիսի 12-18-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  6000  կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում են հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը:

 

  • Կիսվել: