երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրանտ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը Վիեննայում մասնակցել են GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին

Հրանտ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը Վիեննայում մասնակցել են GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վիեննայում մասնակցել է GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին։ Նա նշել է, որ մասնակիցների շարքում եղել է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Բագրատյանը տեսանյութ է հրապարակել և գրել.

«Վիեննայում մասնակցում ենք GLASE-ի և To Joy-ի եվրոպական ժողովին։ Այս կազմակերպությունների նպատակը գլոբալ sharing տնտեսության ստեղծումն է և ՓՄՁ-երի պլատֆորմի ձևավորումը։ Օրինակ, ՓՄՁ-ն կարել է 100 կոստյում։ Բայց բարձրորակ կոճակ չունի։ Պլատֆորմը նրա համար ճարում է այդ կոճակը։ Կամ ՓՄՁ-ն չի կարողանում իրացնել այդ նույն կոստյումները։ Պլատֆորմը դա անում է։ Սրա շնորհիվ Չինաստանում ՓՄՁ-երի տեսակարար կշիռը արտահանման մեջ կազմում է 60 տոկոս։

Հրավիված եմ իբրև GLASE-ի խորհրդական։ Մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախկին նախագահներ և վարչապետներ, 100-որ նախարարներ, գործարարներ, գիտնականներ։ Մասնակիցների մեջ է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Նկարներում պ. Հարությունյանի հետ զրույցի ենք բռնվել Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Հաջորդիվ կանդրադռնամ մեր մյուս հանդիպումներին համաշխարհային լիդերների հետ»։

  • Կիսվել: