չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրադադարից հետո առաջին անգամ է հակառակորդը օգտագործում արկ, սակայն, պարբերաբար կրակոցներ են հնչում․ Մխիթարաշենի համայնքի ղեկավար

Հրադադարից հետո առաջին անգամ է հակառակորդը օգտագործում արկ, սակայն, պարբերաբար կրակոցներ են հնչում․ Մխիթարաշենի համայնքի ղեկավար

Նոյեմբերի 9–ի հրադադարից հետո համայնքում առաջին անգամ է հակառակորդը օգտագործում արկ, սակայն, պարբերաբար կրակոցներ են հնչում։ Այս մասին InfoPort.am-ին հայւտնեց Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը։

Նա փոխանցեց, որ Մխիթարաշենում գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել։

«Հիմա իրավիճակը նորմալ է։ Գյուղն, իհարկե, ուղիղ կրակի տակ է, իրավիճակը հանգիստ է, բայց վախ միշտ էլ կա։ Գյուղում շատերը ծառայության մեջ են, ոմանք էլ անասուն են պահում, բայց հիմա արոտավայր չկա, տանում են կողքի գյուղը՝ Շոշը»,- նշեց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք՝ ԱՀ ՊԲ-ն հայտնել էր, որ երեկ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արեւմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

  • Կիսվել: