կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

՛՛ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 439,9 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 617 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 21755 պայթուցիկ առարկա՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի Շահմասուր բնակավայրում (Մարտակերտի շրջան, մայրաքաղաք Ստեփանակերտից 35 կմ հյուսիս) ռուս խաղաղապահ առաքելության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 27 բնակիչների, այդ թվում՝ 5 երեխաների: Ընդհանուր առմամբ, ռուս զինվորական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխաների։

Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծի» արդեն 574 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

 

  • Կիսվել: