ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հպարտ եմ հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը. Ջուդի Չու

Հպարտ եմ հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը. Ջուդի Չու

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտ է հովանավորելու 108 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը 2 ամիս է՝ 120,000 հայերի թողել է առանց սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիության:

«Կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և կարիքավորներին անհրաժեշտ օգնությունը տրամադրելու համար»- գրել է նա:

  • Կիսվել: