Հոլիվուդյան հայտնի դերասանն իր էջում տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ»-ի լուսանկարը
Հոլիվուդյան հայտնի դերասան, երգիչ, ռեժիսոր Ջոզեֆ Գորդոն Լևիթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` խնդրելով Հայաստանի բնակիչներին ձայնագրել Around The World արտահայտությունը հայերեն և ուղարկել իրեն:
Ինչպես դերասանը նշել է, ձայնագրություններն անհրաժեշտ են ինքնատիպ նախագծի իրականացման համար:
Գրառմանը կից ամերիկացին տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանի լուսանկարը, ինչն առաջացրել է ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքը: