ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ–ում ՌԴ դեսպանությունն աջակցել է ԼՂ–ից բռնի տեղահանված ռուսական համայնքի ընտանիքներին

ՀՀ–ում ՌԴ դեսպանությունն աջակցել է ԼՂ–ից բռնի տեղահանված ռուսական համայնքի ընտանիքներին

 Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ռուսական համայնքի 50 ընտանիքի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
 
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի բռնի տեղահանվածները բոլոր տեղահանվածների պես հայտնվել են ծանր իրավիճակում։
 
Դեսպանատան աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները անձնական միջոցներով գնել և ռուսական համայնքին են փոխանցել վերմակներ, բարձեր, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր։
Դեսպանատունը օգնություն է ցուցաբերում նաև հյուպատոսական մասով. արագ լուծվում են փաստաթղթերի հետ կապված խնդիրները և այլ հարցեր։

  • Կիսվել: