չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ում ապաստանած 1-ին դասարանցիները 10 հազարական դրամի միանվագ աջակցություն կստանան

ՀՀ-ում ապաստանած 1-ին դասարանցիները 10 հազարական դրամի միանվագ աջակցություն կստանան

Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հերթական անգամ այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ։

Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին. քննարկվել են տարաբնույթ հարցեր։

Շտաբի պետ Միքայել Վիրաբյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի, մասնավորապես, իրականացվող երկու՝ ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած առաջին դասարան հաճախող երեխաներին տրամադրվող 10 հազարական դրամի չափով միանվագ աջակցության և ՀՀ-ում բնակվող ու բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տեղահանված հողօգտագործողներին տրամադրվելիք ֆինանսական աջակցության ծրագրերին։

  • Կիսվել: