կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ իշխանությունները ԱՀ իշխանությունների հետ չեն քննարկել հայրենազրկված արցախցիների կարգավիճակի հարցը

ՀՀ իշխանությունները ԱՀ իշխանությունների հետ չեն քննարկել հայրենազրկված արցախցիների կարգավիճակի հարցը

ՀՀ իշխանությունները Արցախի իշխանությունների հետ չեն քննարկել հայրենազրկված արցախցիների կարգավիճակի հարցը: Այդ մասին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը․

«Արցախցիները ՀՀ-ում հյուր չունեն, սա նաև արցախցիների հայրենիքն է, որի անվտանգության համար երեսուն տարի ՀՀ ժողովրդի հետ պայքարել են»,- ասել է Շահրամանյանը։ 

«Շատ են քննարկումները, որ տարիներ շարունակ ունենալով Հայաստանի Հանրապետության անձնագիր, այսօր մենք ունենք այդ [փախստականի] կարգավիճակը։ Ինձ թվում է, որ մոտ ապագայում Հայաստանի պատասխանատուները հիմնավոր պատասխաններ կտան այս հարցերի շուրջ», նշել է Արցախի նախագահը։ 

  • Կիսվել: