կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հերթական աշխատանքային այցով կրկին Արցախում է ՀՀ ԳԱԱ-ի պատվիրակությունը

Հերթական աշխատանքային այցով կրկին Արցախում է ՀՀ ԳԱԱ-ի պատվիրակությունը

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Արցախի գիտական կենտրոն են այցելել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և մի խումբ ակադեմիկոսներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այցի նպատակը համագործակցության շրջանակներում իրականացված ծրագրերը, ձեռքբերումները ներկայացնելն ու նախատեսվող աշխատանքների վերաբերյալ քննարկումն է:

ՀՀ ԳԱԱ պատվիրակության անդամները նախ իրենց գոհունակությունը են հայտնել ձևավորված համագործակցությունից, ապա նշել, որ ուրախ են հերթական անգամ Արցախում գտնվելու համար: Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է այն աջակցությանը, որ ցուցաբերել են ԳԱԱ-ն, ինչպես նաև նրա ինստիտուտները:

«Մենք 12 տարի է ինչ համագործակցում ենք «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ: Այդ շրջանակներում արդեն ունենք կահավորված լաբորատորիաններ: 2021 թվականից կնքված համագործակցության հուշագիր արդյունքում՝ մեծ աջակցություն ենք ստացել նաև այլ ինստիտուտների կողմից: Այս մեկ տարվա ընթացքում մեր երիտասարդ գիտաշխատողները մասնակցել են միջազգային գիտաժողովի, վերապատրաստում անցել համապատասխան գիտական լաբորատորիաներում: Արևելագիտության ինտիտուտի կողմից մեր գրադարանը մեծ թվով մասնագիտական գրականություն է ստացել:

Ռադիոֆիզիկայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտների կողմից տրամադրվել են լաբորատոր և անհրաժեշտ այլ սարքավորումներ, իսկ երկրաբանության ինստիտուտի կողմից՝ համակարգիչ: Բյուրականի աստղադիտարանն էլ կազմակերպել է երկու գիտաճանաչողական ճամբար արցախցի դպրոցականների և ամառային դպրոց ուսանողների համար»,- ներկայացրել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: