ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին
Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն և ձևավորում աշխատանքային ծրագիր։
Նշենք, որ Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։
Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։