երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայրենիքի համար այս ծանր ժամանակահատվածում հայ մարդու նման նախաձեռնությունը արժանի է միմիայն հարգանքի. Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու մասին

Հայրենիքի համար այս ծանր ժամանակահատվածում հայ մարդու նման նախաձեռնությունը արժանի է միմիայն հարգանքի. Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու մասին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է երեկ տեղի ունեցած իր և Արցախ տեղափոխված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հանդիպմանը: ԱՀ նախագահը շեշտել է, որ հանդիպման առաջնային նպատակը իր կողմից եղել է` ողջունել Վարդանյանի ազգանվեր քայլը և ապա քննարկել Արցախի ապագայի հետ կապված ծրագրերը:

Այս առիթով նա գրել է. «Ընդունել եմ անվանի բարերար, իմ հարգարժան ընկեր Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի՝ Արցախ տեղափոխվելու, Արցախի անվտանգության և զարգացման ապահովման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել:

Կարծում եմ՝ Հայրենիքի համար այս ծանր ժամանակահատվածում հայ մարդու նման նախաձեռնությունը արժանի է միմիայն հարգանքի: Ուստի, հանդիպման նպատակն առաջին հերթին նրա այդ վճռական քայլը ողջունելն էր, իսկ մտերմիկ զրույցի ընթացքում քննարկել ենք Արցախի համար օգտակար ու պահանջված մի շարք ծրագրեր, որոնց շուրջ կծավալվի մեր առաջիկա համագործակցությունը…»:

Հայրենիքի համար այս ծանր ժամանակահատվածում  նման նախաձեռնությունը արժանի է  հարգանքի. Արայիկ Հարությունյանը՝ Ռուբեն Վարդանյանին

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: