ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչությունում․ Հայհոյանքներ հնչեցրին, փորձեցին քաշքշել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբորը

Լարված իրավիճակ Արցախի ներկայացուցչությունում․ Հայհոյանքներ հնչեցրին, փորձեցին քաշքշել ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի ներկայացուցչության դիմաց: Նրանք պնդում էին, որ ունեն բազմաթիվ խնդիրներ, հարցեր և ակնկալում էին պատկան ներկայացուցիչներից դրանց պատասխանները:

Կարճ ժամանակ անց իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ այնուհետև վերահսկողությունից դուրս եկավ, երբ արցախցիները ներխուժեցին ներկայացուցչության շենք, որտեղ տեսան ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբորը՝ ԼՂ-ի կազմալուծման վերջին օրերին պետնախարար նշանակված Արթուր Հարությունյանին:
 
Քաղաքացիները նրա և ԼՂ ներկայացուցչության շենքում գտնվող այլ պաշտոնյաների հասցեին հայհոյանքներ հնչեցրին, փորձեցին քաշքշել Հարությունյանին, սկսվեցին թեժ գոռգոռոցներ, հատկապես վրդովված էին տղամարդիկ: Հարությունյանը փորձեց խոսել իրեն ու մյուսներին հայհոյող, գոռգոռացող տղամարդկանց հետ, սակայն նրան չլսեցին, րոպեներ անց անհայտ անձինք, քաշելով Հարությունյանին, տարան երկրորդ հարկ:

Ներկաները բղավում էին, որ ԼՂ կազմալուծման փաստաթղթի տակ ստորագրած Շահրամանյանը ևս ներսում է, դուրս չի գալիս, և հատկապես նրան ուղղված բազմաթիվ հարցեր կան:

Ներկաները վիրավորանքներ են հասցնում նաև տեղում իրավիճակը լուսաբանող լրատվամիջոցների հասցեին:

  • Կիսվել: