երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում, ՀՀ իշխանությունների հետ քննարկում էինք հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ․ Շահրամանյան

Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում, ՀՀ իշխանությունների հետ քննարկում էինք հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ․ Շահրամանյան

Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը: Այս մասին այսօր Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:

«Դուք գիտեք, որ պատերազմի հետեւանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:

Հարցին, թե Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանեց. «Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում եւ մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր: 

«Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ զիջումների, անհնար էր։ Ադրբեջանցիների առաջին առաջարկները չենք ընդունել։ Այդ փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։

Բանակցությունների արդյունքում ընդունել ենք փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները, լուծարել ՊԲ-ն, դուրս բերել ՀՀ զինուժի ուժերը, հանձնել զինտեխնիկան։

Մեզ համար անընդունելի էր «ՀՀ զինուժի մնացորդների դուրսբերում» ձևակերպումը, բայց դա ադրբեջանցիների պնդումն էր, բայց հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում և իրավական ոչ մի պարտավորություն չենք ստանձնում, մենք իրենց բանավոր ու գրավոր տեղեկացնում էինք, որ ՀՀ զինուժ չկա Արցախում»։

  • Կիսվել: