երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից եւ մոռանա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը. Ալիև

Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից եւ մոռանա Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, գրում է Ինտերֆաքսը:

"Հայաստանն ունի մեկ ճանապարհ՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ եւ հրաժարվել տարածքային հավակնություններից, ինչպես նաեւ՝ ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը", – հայտարարել Է Ալիեւը շաբաթ օրը ադրբեջանական բանակի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, ինչպես եւ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացությունը։

"Ես դա բազմիցս հայտարարել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է դա ճանաչի եւ աշխատի մեզ հետ սահմանները որոշելու ուղղությամբ",-ասել Է Ալիեւը:

Ըստ նրա՝ պետք է ստեղծվի սահմանների դելիմիտացիայի աշխատանքային խումբ, եւ աշխատանք ընթանա խաղաղ համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ:

  • Կիսվել: