հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանից ժամանած երաժիշտները Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

Հայաստանից ժամանած երաժիշտները Ստեփանակերտում վարպետաց դասեր են անցկացրել

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Հայաստանից ժամանած երաժիշտ Նորայր Քարտաշյանը, երաժիշտ, կոմպոզիտոր Կարեն Մամիկոնյանը և դաշնակահարուհի Ժաննա Քոչարյանը անցկացրեցին վարպետաց դասեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համերգի համակարգողներից Քնարիկ Ներսիսյանը նշեց, որ սեպտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին «Արցախիկներ» բենդը և մի խումբ հայտնի արտիստներ «Արի Արցախ» խորագիրը կրող համերգներով, կրթական, մշակութային փոխանակումների ծրագրով կլինեն Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Իրականացվող միջոցառման նպատակն է ստեղծել հարաբերությունների նոր հարթակ, ակտիվ ու կենսունակ պահել Արցախում կրթամշակութային կյանքը։ Հատկապես հետպատերազմյան շրջանում կարևորում ենք Արցախում կյանքի, մասնավորապես՝ կրթամշակությային ոլորտի աշխուժացումը։ Այդ իսկ պատճառով մենք այժմ Արցախում ենք «Արցախիկներ» բենդի և ճանաչված արտիստների, երաժիշտների հետ: Մեր համերգարշավի առանցքում ընդգրկել ենք նաև վարպետաց դասեր, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ծանոթանալու նոր մոտեցումների», - նշեց Ք.Ներսիսյանը:

Միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Ժաննա Քոչարյանը շատ ուրախ և հպարտ է, որ այժմ գտնվում է Արցախում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեծ սիրով եմ ամեն անգամ այցելում Արցախ: Ողջունելի եմ համարում նման միջոցառումները, որոնց շրջանակներում փորձում ենք մեր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել: Քոլեջի թե՛ ուսուցչական կազմը, թե՛ ուսանողները ունեն բավարար մակարդակ», - մեզ հետ զրույցում ասաց Ժ. Քոչարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: