հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանից ժամանած անոթային վիրաբույժները Ստեփանակերտում բուժզննում են իրականացնում

Հայաստանից ժամանած անոթային վիրաբույժները Ստեփանակերտում բուժզննում են իրականացնում

Սեպտեմբերի 9-ից 11-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Բժիշկները Արցախի համար» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժ, «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանը, նույն կենտրոնի անոթային վիրաբույժ Լևոն Մանուկյանը և «Գյումրու բժշկական կենտրոն»-ի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Սուրեն Թոսունյանը իրականացնում են անոթային հիվանդություների առաջնային զննում, խորհրդատվություն և վիրահատություններ:

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Սուրեն Թոսունյանի խոսքով՝ Արցախի և Հայաստանի անոթային վիրաբույժների համագործակցությունը կարևոր է և անհրաժեշտ, և նրանք մեծ սիրով պատրաստ են փոձի փոխանակման:

Բնութագրությունը հասանալի չէ«Հիվանդների քանակը քիչ չէ, մեր կոլեգաների հետ երեկ զննել ենք մոտ 100 հիվանդի և առանձնացրել ենք վիրահատության կարիք ունեցողներին, որոնց այս երկու օրվա ընթացքում պլանավորում ենք վիրահատել, իսկ այսօր հղիների հոսքն է շատացել: Դիմում են տարբեր անոթային պատալոգիա ունեցող մարդիկ: Որոշ հիվանդներ, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, ունեն անոթային բարդություններ: Նման հիվանդների բուժումը և հետագա հսկողության կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ նրանք կարիք ունեն երկարատև բուժման: Ստեփանակերտի հիվանդանոցում տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և, այդ հնարավորությունն օգտագործելով, անհրաժեշտություն չկա երկար ճանապարհ կտրելու ու հասնելու Երևան, քանի որ նույն բուժօգնությունը կազմակերպվում է նաև այստեղ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Թոսունյանը:

  • Կիսվել: