հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել․ Ջումայան

Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել․ Ջումայան

Գորիսի մշակութային տանը բուժկետեր են հիմնվել, մի քանի ժամ առաջվա տվյալներով՝ այնտեղ օգնություն է ստացել Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված 700 անձ։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Նրա խոսքով՝ այն արցախցիներին, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոցային բուժօգնություն տրամադրել, տեղափոխել են բուժկենտրոններ։

Ջումայանը, մասնավորապես, նշել է. ՛՛Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել: Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել՛՛:

 

  • Կիսվել: