ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի բնակչությունից շատ գոհ եմ, իշխանությունից՝ զրո. Բռնի տեղահանված արցախցի

Հայաստանի բնակչությունից շատ գոհ եմ, իշխանությունից՝ զրո. Բռնի տեղահանված արցախցի

Ես չպիտի գամ ստեղ բողոքի ցույց անեմ. իրենք պիտի գան ինձ ման գան. դուրս ենք մնացել։ Ես Հայաստանի ժողովրդից շատ գոհ եմ, բայց իշխանությունից բացարձակ գոհ չեմ, զրո։ Այս մասին այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախից տեղահանված մի տղամարդ:

«Գումար ստանալը հարցի լուծում չի: Գումարը ե՞րբ եմ ստացել։ Գումարը 20 օր հետո եմ ստացել, բայց մինչև էդ 20 օրը ես ու թոռներս օրը 3 անգամ ուտում ենք, չէ՞։ Ես դրսում եմ ապրում, մեքենայի մեջ եմ ապրում։ Ամեն ինչ էլ շատ լավ հասկանում ենք, շատ լավ։ Թե գիտեք Ղարաբաղից ենք եկել, ոչ մի բան չենք հասկանում, լավ էլ հասկանում ենք»,- ասաց նա։

Հարցին, թե չի՞ պատրաստվում բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ, նա արձագանքեց. «Ես դեռ ԼՂՀ քաղաքացի եմ, դրա համար եկել եմ այստեղ, տեսնեմ՝ ինչ են որոշում: Բոլորն էստեղ տուն ունեն, թող վերցնեն զոհվածների ընտանիքներին տան: Ես չեմ ուզում, ես իմ 5 երեխաների հետ չեմ ուզում: Թող Արցախի ներկայացուցչության շենքն էլ տան էդ մարդկանց»:

  • Կիսվել: