շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին. Փաշինյան

Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ՔՊԿ-ի հանրահավաքի ժամանակ կոչ արեց արմատախիլ անել Հայաստանի և Արցախի հայության միջև հակադրություններ սերմանելու ցանկացած փորձ՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը Արցախի, նրա ժողովրդի կողքին են:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ցավոք, ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև: Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է: Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին՛՛:

Փաշինյանն առաջարկեց բարձր ծափերով հավաստել, որ Հայաստանն անմնացորդ նվիրված է Արցախի իր եղբայրներին և քույրերի, նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը՝ անջատում հանուն փրկության բանաձևի շրջանակներում:

Ինչպես նա վստահեցեցրեց՝ աղետից հետո ՀՀ կառավարությունը տասնյակ միջոցառումներ է իրականացրել, Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց ՀՀ կառավարության աջակցության. ՛՛Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը կանգնել են արցախցիների կողքին, և մենք միասին պետք է արմատախիլ անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ՛՛;

Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը, Սփյուռքը Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են Արցախում բնակարանաշինության ու ենթակառուցվածքների 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Նրա խոսքով՝ դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:

  • Կիսվել: