շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ կրթական հիմնարկությունը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել

Հայ կրթական հիմնարկությունը կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) 44-օրյա պատերազմի մասնակիցներին, վիրավորված զինվորներին, ինչպես նաև զոհված անդամ ունեցող ուսանողներին կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ«Հայ Կրթական Հիմնարկությունը առաջիններից էր, որ առանձին ծրագիր մշակեց հատուկ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար։ Ծրագրի շրջանակներում պատերազմի մասնակից ուսանողները կարող էին դիմել հենց զինվորների համար մշակված կրթաթոշակային ծրագրից օգտվելու համար և առանց մրցութային փուլերի դառնալ կրթաթոշակառու։ Ներկայումս վերոնշյալ ծրագրի շահառուների թիվը 135 է, որից վիրավոր զինվորները՝ 67, մասնակից զինվորները՝ 60, իսկ ընտանիքում զոհված անդամ ունեցողները՝ 8։ Արցախից տասից ավելի շահառուներ օգտվել են այս ծրագրից։ Կրթաթոշակը տրվում է ամբողջ վարձի տեսքով և միանվագ չէ, կրում է շարունական բնույթ։ Մենք, կրթաթոշակին զուգահեռ, նաև փորձելու ենք գտնել աշխատանք ուսանող տղաների համար»,- նշեց Վ. Վարդանյանը։
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: