երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միջև անթույլատրելի է․ Սերգեյ Ղազարյան

Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միջև անթույլատրելի է․ Սերգեյ Ղազարյան

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը արտակարգ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ժամանակ  արված այն հայտարարությանը, ըստ որի Արցախ բեռների տեղափոխման համար առաջարկվել է ոչ միայն Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ, այլև Ֆիզուլի-Շուշի երթուղու տարբերակը: 

«Պետք է նշենք, որ այդ իսկ քայլով կլեգիտիմիզացվի Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման ապօրինի գործողությունները։ Ադրբեջանը հստակ ուզում է, որպեսզի Հայաստանի և Արցախի միջև կապը կտրի՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: Եվ երկրորդը՝ որևէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը։ Հետևաբար, եթե Ադրբեջանը ստեղծել է նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր սովի մատնելով ավելի քան 120 000 մեր հայրենակիցների, կեղծ փորձերը՝ ներկայանալ մարդասիրական քողի տակ, անընդունելի են:

Սա ոչ միայն Արցախի իշխանությունների, այլ նաև մեր քաղաքացիների դիրքորոշումն է։ Ինչպես տեղյակ եք, երեկ արցախյան մի շարք ՀԿ-ներ անդրադարձել են այս հարցին և նշել, որ սա ուղղակի անընդունելի է։ Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միջև անթույլատրելի է»,- նշել է Արցախի ԱԳՆ նախարարը։։

  • Կիսվել: