երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Համոզված ենք՝ կհաղթահարեք այս ճակատագրական փուլը․ ԱՀ անվտանգության ճակատի շնորհավորանքը՝ նախագահին

Համոզված ենք՝ կհաղթահարեք այս ճակատագրական փուլը․ ԱՀ անվտանգության ճակատի շնորհավորանքը՝ նախագահին

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը շնորհավորում է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով.

«Արցախի Հանրապետության համար այս բարդ ու ճակատագարկան փուլում երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնելը չափազանց մեծ պատասխանատվություն է, և այն պահանջելու է անսահման նվիրում, ջանք ու ծանր աշխատանք:

Մենք համոզված ենք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատը, ժողովրդի մեջ իշխանության նկատմամբ վստահության վերականգնումը, ճիշտ առաջնորդությունը, հօգուտ Արցախի ու արցախահայության միգուցե ոչ հեշտ, բայց ճիշտ որոշումների կայացումը կօգնեն նոր թիմին հաղթահարել մեր երկրի համար այս ճակատագրական փուլը:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն իր կողմից հայտարարված սկզբունքների շրջանակում պատրաստ է համագործակցել Արցախի նոր իշխանությունների հետ և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի նորընտիր նախագահը ու նրա հետ միասին` Արցախը հաջողի»:

  • Կիսվել: