երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել  և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

  • Կիսվել: