շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հադրութի օրվան նվիրված հանդիպում- քննարկում կկազմակերպվի

Հադրութի օրվան նվիրված հանդիպում- քննարկում կկազմակերպվի

«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում՝ փ. Մ.Խորենացի 47/7 հասցեում, օգոստոսի 15-ին՝ Հադրութ քաղաքի և 1-ին ՊՇ գնդի օրվան նվիրված, կկազմակերպվի «Օգոստոսի 15-ի խորհուրդը» թեմայով հանդիպում- քննարկում:

 

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանը: «Ցավոք սրտի, մենք այժմ հեռու ենք Հադրութից, բայց մեր մեջ ուժ ենք գտել և կարժևորենք օրվա խորհուրդը: Հանդիպումը կլինի օրվա դերակատարների հետ, այն մարդկանց, որոնք կանգնած էին Հադրութի վերածննդի և առաջին պաշտպանական գնդի կազմավորման ակունքներում:

Կխոսենք մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր ձեռքբերումների, սխալների, ներկա իրավիճակի մասին: Սիրով սպասում ենք դիզակցիներին օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Երևանում գործող «Դիզակ Արտ» կենտրոնում», - մեզ հետ զրույցում նշեց Ե. Հայրիյանը:

  • Կիսվել: