հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գործադրված բռնությունը մեր քաղաքացուն ցավ պատճառելու և նվաստացնելու նպատակ էր հետապնդում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Մաճկալաշենի բնակչի հետ կապված միջադեպի մասին

Գործադրված բռնությունը մեր քաղաքացուն ցավ պատճառելու և նվաստացնելու նպատակ էր հետապնդում. ԱՀ գլխավոր դատախազը՝ Մաճկալաշենի բնակչի հետ կապված միջադեպի մասին

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է Մաճկալաշեն համայնքի բնակչի հետ կապված դեպքին:

Հիշեցնենք՝ Մաճկալաշենի բնակիչ Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին: Նրա մոտ հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային ատելության շարժառիթով խոշտանգման համար:

«Մեր քաղաքացին ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվել է լրիվ պատահական, մոլորվելու արդյունքում: Ընդամենը ժամեր անց խաղաղապահ ուժերի միջնորդությամբ նա վերադարձվել էր արցախյան կողմին: Բայց այդ մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը նրան բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել: Դրանց տեղակայությունն ու բնույթը վկայում են, որ գործադրված բռնությունը մեր քաղաքացուն ցավ պատճառելու և նվաստացնելու նպատակ էր հետապնդում»,- ասել է ԱՀ գլխավոր դատախազը:

  • Կիսվել: