Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով․Արսեն Թորոսյան
Ռուսաստանը, որը նաև ԵԱՀԿ համանախագահող երկիր է, ինչպես նաև մյուս համանախագահները ամեն ինչ անում են ստեղծված իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության հնարավոր է միայն խաղաղ բանակությունների միջոցով լուծել։
«Բազմիցս նաև նշվել է, որ հակամրտության ռազմական ճանապարհով լուծման փորձն իր մեջ պարունակում է տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը խարխելու մեծ պոտենցիալ: Դրանով պայմանավորված՝ ես վստահ եմ, որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կենտրոնները, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, որը նաև ԵԱՀԿ համանախագահող երկիր է, ինչպես նաև մյուս համանախագահները մեզանից քիչ չեն շահագրգռված, որ այստեղ կայուն իրավիճակ լինի: Նրանք անում են ամեն ինչ այդ իրավիճակի համար»,-ասաց առողջապահության նախարարը:
Անդրադառնալով ՌԴ վարչապետ Հայաստան կատարելիք այցին՝ Թորոսյանն ասաց որ նա կժամանի հեկտեմբերի 8-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը մասնակցելու համար։