ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա. Փաշինյան

Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա. Փաշինյան

Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկա: Նախորդող ամբողջ շրջանը՝ 1994-ից հետո, եղել է այս կամ այն պատրվակով պատերազմը հետաձգելու մասին, ընդ որում՝ պատերազմի գերակտիվ փուլը հետաձգելու մասին, որովհետև պատերազմը ոչ մի տարի չի հետաձգվել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ չի եղել նաև «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ, եղել է պատերազմական վիճակ, եղել են զոհեր, և որ պատերազմն այլևս հնարավոր չէր հետաձգել, և այդ մասին իր իշխանության տարիներին հայտարարել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսանը:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, ապա, ըստ Փաշինյանի, հանրությունը 44-օրյա պատերազմի մասին գիտի ամեն ինչ, և պատերազմի մասին զեկույցում նոր բան չկա:

Անդրադառնալով բանակցային ամբողջ փաթեթի հրապարակմանը, ինչպես նաև այդ թեմայով Փաշինյանի՝ երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու առաջարկին՝ վարչապետը հայտարարեց.

«Թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թուղթ ու գրիչը վերցնեն և մեր հրապարակած փաթեթով տողետող կարդան, ասեն՝ այստեղ սա է գրված: Այնտեղ գրված է մի բան, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, լկտի ձևով խաբել ենք:

Ղարաբաղի շարժումը չի ծառայել ՀՀ-ին և հայ ժողովրդին: Ղարաբաղի շարժումը ծառայել է նրանց, ովքեր ընկալել են և ուզեցել են, որ հայ ժողովուրդը, ՀՀ-ն երբեք զոհի կարգավիճակից դուրս չգան:

Եվ ես ավելի վստահ եմ ասում, որ ես պետությունը այդ թակարդից դուրս եմ բերել, իհարկե, զոհերի և զոհողությունների գնով»:

  • Կիսվել: