շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերմանացի ճանաչված բժիշկն Արցախում է

Գերմանացի ճանաչված բժիշկն Արցախում է

Գերմանիայում ճանաչված միջազգային փորձառությամբ բժիշկ, Մանհայմի երեք վերականգնողական կենտրոնների հիմնադիր-սեփականատեր, մասնագիտական կրթության և գործնական դասընթացների մասնագետ-խորհրդատու, Հայդերբերգի բժշկական համալսարանի և ֆիզիոթերապիստների բժշկական դպրոցի դասախոս Թովմաս Ուրիգն Արցախում է և շարունակում է իր մասնագիտական փորձով ու գիտելիքներով կիսվել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործընկերների հետ։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թովմաս Ուրիգը նշեց, որ իրեն Արցախում շատ լավ են ընդունել, և ուրախ է, որ կարողանում է, իր գիտելիքները ներդնելով, նպաստել կենտրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այցիս նպատակն է՝ օգնել կենտրոնի տնօրենին իր աշխատանքներում, հատկապես՝ թերապիստների վերապատրաստման, նոր թերապիաների դասավանդման ու մասնագիտական որակի բարձրացման հարցերում: Այստեղ լավ են աշխատում, ուղղակի որպես փորձառու մասնագետ փորձում եմ ավելի արագ ներգործող թերապիաների լուծումներ բացատրել, ինչպես նաև նոր սարքավորումների հետ աշխատելու մեթոդներին ծանոթացնել: Մի քանի անգամ եղել եմ Արցախում, ու , բնականաբար, ցանկանում եմ կրկին այցելել, բայց դա կախված է այս երկրում իրավիճակի զարգացումից»,- ասաց Թ. Ուրիգը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: