ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ մտցնի Ադրբեջանի դեմ. Genocide Watch
Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։
Այս մասին ասվում է Genocide Watch կազմակերպություն թվիթերի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին.
1) գործի դնել 907-րդ բաժինը և դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն այդ երկրին։
2) կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և այլ կիրառելի իրավական գործիքներ:
3) մարդասիրական ճգնաժամից տառապող 120 հազար հայերին շտապ օգնություն ուղարկել»,- նշված է գրառման մեջ։