Գեղամ Ստեփանյանը հանդիպել է ամառային ճամբարի երեխաների հետ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Պատարա համայնքի տարածքում կազմակերպված ամառային ճամբարի երեխաների հետ:
Այս մասին Ստեփանյանը գրում է «ֆեյսբուք»-ի իր էջում:
«Երեկ հանդիպել եմ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Արցախի մասնաճյուղի կողմից Արցախի Պատարա համայնքի տարածքում կազմակերպված ամառային ճամբարի երեխաների հետ։ Ճամբարին մասնակցում են 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները։
Բավականին հետաքրքիր զրույց է ստացվել երեխաների հետ կրթական համակարգում առկա խնդիրների՝ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ հարցերի շուրջ։ Հետաքրքիր էր լսել տարբեր խնդիրների վերաբերյալ նրանց կարծիքներն ու մոտեցումները, որոնք անպայմանորեն պետք է հաշվի առնվեն բոլոր ոլորտներում երեխաների շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում։
Պետական կառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հանրությունն ընդհանուր առմամբ լրջագույն ջանքեր պետք է ներդնի տեղահանված, հարազատի կորստով ապրող ընտանիքներին և հատկապես երեխաներին նեցուկ կանգնելու համար»է։