հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Forbes-ը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կնոջ ողբերգական պատմության հետքերով

Forbes-ը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կնոջ ողբերգական պատմության հետքերով

Forbes հանդեսում հրապարակվել են տեղահանված փախստական կանանց պատմություններ, որոնք համաշխարհային գերտերությունների ձախողման վկայություն են:

Պատերազմների, հակամարտությունների, կլիմայի փոփոխությունների, տեխնածին և բնական աղետների պատճառով ծագած փախստականների գլոբալ ճգնաժամն ավելի է սրվում համավարակի պատճառով և անհամաչափորեն ազդում կանանց և երեխաների վրա՝ փոխանցում է Forbes հանդեսը:

Ողբերգական ճակատագրի արժանացած կանանց պատմություններից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչներից մեկինն է:

Մինչև 2020-ի դեկտեմբերը Լեռնային Ղարաբաղի 145 հազար բնակչությունից 100 հազարը ստիպված են եղել հեռանալ իրենց տնից Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի պատճառով:

Տեղահանվածները՝ հիմնականում կանայք, երեխաներն ու տարեցներն ապաստան են գտել Հայաստանում:

Լեռնային Ղարաբաղի միջին տարիքի տեղահանված բնակչուհին այժմ ժամանակավորապես ապրում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում: Նա երազում է վերադառնալ տուն, որն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է:


«Կարևոր չէ, որ մենք կորցրել ենք մեր տունն ու ունեցվածքը: Սարսափելին այն է, որ պատերազմի ժամանակ կորցրել եմ իմ միակ որդուն, իմ հարազատներին»,- պատմել է կինը՝ բացատրելով, թե ինչու է ողբերգությունից հետո ամուսինը մեկնել Ռուսաստան:

Նրա վիշտն այնքան խորն է, որ կինը ոչինչ չի կարողանում արժևորել իր կյանքում:

«Հուսով եմ՝ նոր կյանք սկսելու հնարավորություն կընձեռվի»,- ասել է նա, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: