կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեկ տարվա ընթացքում արդեն 111 ընտանիք է հաստատվել Լաչինում

Մեկ տարվա ընթացքում արդեն 111 ընտանիք է հաստատվել Լաչինում

Այսօր առավոտյան ադրբեջանցիների հերթական խումբն է ուևորվել Լաչին քաղաք։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այսօր ևս 18 ընտանիք՝ 73 մարդ հաստատվել է Լաչինում։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին անցան 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ անցյալ տարվա օգոստոսին։

Այսպիսով՝ գրեթե մեկ տարվա ընթացքում արդեն 111 ընտանիք՝ 424 մարդ բնակություն է հստատել Լաչին քաղաքում։

Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ 2 հազար ընտանիք բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

  • Կիսվել: