հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվ այսօր սկսվել էր պատերազմը…

Եվ այսօր սկսվել էր պատերազմը…

Մեկ տարի առաջ այսօր՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։

Երևանի ժամանակով էսինչ ժամին 7:15-ին հրթիռակոծվեց մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այնուհետև թուրք-ադրբեջանական ուժերը համալրված ահաբեկիչ վարձկաններով հարձակում գործեցին ճակատի բոլոր ուղղություններով։

Դաժան և արյունալի պատերազմը տևեց 44 օր։ Հայկական ուժերը համառ դիմադրում էին տեխնիկապես և մարդուժով մի քանի անգամ գերազանցող թշնամուն։ Բաքուն հրաժարվում էր հրադադարի բոլոր առաջարկներից, պատերազմի ընթացքում կիրառում արգելված զինատեսակներ՝ ֆոսֆորային զենքեր, կասետային ռումբեր, «Լոռա» հրթիռներ։ Այդ զինատեսակները օգտագործվում էին ոչ միայն հայկական զորքերի դեմ, այլև խաղաղ բնակչության։

Ադրբեջանցի զինվորականները վայրագաբար տանջամահ էին անում իրենց ձեռքում հայտնված հայ զինվորներին և խաղաղ բնակիչներին։ Այդ ամենը նկարահանում և տարածում համացանցի միջոցով։

Վերջապես նոյեմբերի 10-ին հաջողվում է կնքել եռակողմ հրադադար Ռուսաստանի միջնորդությամբ։ Այն հայկական կողմի համար ծանր պայմաններ էր ենթադրում՝ սակայն հնարավորություն էր տալիս կանգնեցնել արյունալի պատերազմը, պահպանել Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանները։

Ըստ համաձայանգրի Արցախում տեղակայվում են ռուս խաղաղապահ ուժեր 5 տարով, Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, Քելբաջարը, Լաչինի շրջանը, բացի 5 կմ լայնությամբ միջանցքի։

Պատերազմի ընթացքում հայկական կողմը ըստ վերջին տվյալների ունեցավ 3777 զոհ, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք , 243 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է:

Գերիների թիվը վերջնական հնարավոր չէ ճշգրտել, քանզի Ադրբեջանը հրաժարվում է հստակ տվյալներ տրամադրել։ Սակայն ըստ ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հրապարակած տվյալների պաշտոնապես հաստատված 45 ռազմագերիներից բացի գերության մեջ կարող են գտնվել ևս 80-ը։

Պատերազմից հետո մինչ օրս հայրենիք է վերադարձել 106 գերի։

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների

  • Կիսվել: