շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչո՞ւ պետք է տանք. նախարարը` գումարի մնացորդը Արցախի կառավարությանը հատկացնելու մասին

Ինչո՞ւ պետք է տանք. նախարարը` գումարի մնացորդը Արցախի կառավարությանը հատկացնելու մասին

Լեռնային Ղարաբաղի համար այս տարվա նախատեսված գումարը գրեթե ամբողջովին տրամադրվել է, մի բան էլ ավել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընդամենը 6 միլիարդ դրամ է մնացել, որ դեռ չի տրամադրվել ԼՂ–ին։
 
«Դեռ մի բան էլ ավել է տրամադրվել։ Այսինքն` մենք որոշումներ ենք կայացրել, այդ գումարն ավելացրել ենք տարվա ընթացքում։ Հիմա այդ գումարները տրամադրում ենք նրանց, ովքեր գտնվում են Հայաստանում»,–ասաց նախարարը։
 
«Մենք ֆինանսների նախարարությունում նախնական գնահատում ենք արել, մակրոպատկեր ենք ստացել և կարծում ենք, որ այն գումարները, որը մենք հատկացնում էինք ԼՂ–ին որպես վարկային միջոցներ,այդ գումարները պետք է որ բավարար լինեն բոլոր ծրագրերը` թոշակ, աշխատանքային ծրագրեր, առողջապահական, կրթական և այլ ուղղություններով ֆինանսավորելու համար»,–հավելեց նա։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ունեն ԼՂ–ից Հայաստան տեղափոխված անձանց սեռատարիքյաին կազմը, գիտեն`քանիսն են սովորում, քանիսն են թոշակառու և ինչ ազդեցություն կունենա այդ մարդկանց տեղափոխումը Հայաստան տարբեր ոլորտների ծախսերի ինչպես նաև եկամուտների վրա, քանի որ այդ մարդկանց ինտեգրումը ՀՀ–ում աշխատանքին, նաև կապահովի հավելյալ տնտեսական աճ։

  • Կիսվել: