հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆը հայտնել է Արցախի Անկախության օրը նշելու մասին

Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆը հայտնել է Արցախի Անկախության օրը նշելու մասին

ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը նշում է, որ այսօր նշելու են Արցախի Անկախության տոնը։ Կոնգրեսականը,  մասնավորապես, գրել է․

«Այսօր մենք հավաքվում ենք նշելու Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի քաջ ժողովուրդը հայտարարեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմը փորձեց Արցախի ժողովրդին աներևակայելի ձևերով:

Ես միշտ կկանգնեմ Արցախի և հայ ժողովրդի կողքին, քանի որ մենք պահանջում ենք անվտանգություն և ինքնորոշում Արցախի համար»:

  • Կիսվել: