ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ես կողմնակից եմ էվոլյուցիոն զարգացմանը, մեզ որեւէ հեղափոխություն, առավելեւս փողոցային ինչ-որ զարգացումներ բացարձականապես անհրաժեշտ չեն. ԱՀ ԱԳՆ նախարար

Ես կողմնակից եմ էվոլյուցիոն զարգացմանը, մեզ որեւէ հեղափոխություն, առավելեւս փողոցային ինչ-որ զարգացումներ բացարձականապես անհրաժեշտ չեն. ԱՀ ԱԳՆ նախարար

Վերջին երկու օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական լարվածության եւ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել Արցախի հանրապետության Արտաքին գործերի նախարար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Ես մշտապես բարձրաձայնել եմ, որ կողմնակից եմ էվոլյուցիոն զարգացմանը: Մեզ որեւէ հեղափոխություն, առավելեւս փողոցային ինչ-որ զարգացումներ բացարձականապես անհրաժեշտ չեն: Մյուս կողմից էլ քաղաքականությունը հատկապես Արցախում ստատիկ չէ, տարբեր գործընթացներ են տեղի ունենում: Եվ այս ֆոնին պետք է անել ամեն ինչ, որպեսզի կայունությունը պահպանվի եւ մեր երկիրը էվոլյուցիոն կերպով զարգանա, ցանկացած դժվարությունից էլ ավելի ուժեղացած դուրս գա: Հատկապես հիմա, այս իրավիճակում անբարոյական եմ համարում աթոռի համար կռիվ տալը: Դրա համար ամեն ինչ պետք է անենք այնպես, որպեսզի երկիրը լինի ուժեղ դա վերաբերում է բոլորին` խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ընդիմությանը, իշխանությանը եւ այլն:

  • Կիսվել: