կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես հերքում եմ այն տխմար թեզը, իբր մինչև 18 թվականը մեր բանակը մարտունակ չէր. ՀՀ երրորդ նախագահ

Ես հերքում եմ այն տխմար թեզը, իբր մինչև 18 թվականը մեր բանակը մարտունակ չէր. ՀՀ երրորդ նախագահ

Ես հերքում եմ այն տխմար թեզը, իբր մինչև 18 թվականը մեր բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ, զինվորը սոված էր: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բա եթե մենք բանակ չունեինք, ինչպե՞ս ապրիլյանի ժամանակ պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի: Եթե բանակ չունեինք, ինչու՞ մինչև 16 թիվն Ադրբեջանը դա չէր անում, ինչու դա չէր անում դրանից հետո:

Իրականությունն այն է, որ մենք երբեք Ադրբեջանից շատ ու ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել: Բայց մեզ դա չի խանգարել հաղթել, որովհետև խնդրով զբաղվել են նվիրված մարդիկ, գիտակ մարդիկ ու մարդիկ, ովքեր անմնացորդ նվիրված են եղել գործին՛՛:

  • Կիսվել: