հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք Արցախում ունենալու ենք ռուս խաղաղապահներ. Արտակ Բեգլարյան

Ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք Արցախում ունենալու ենք ռուս խաղաղապահներ. Արտակ Բեգլարյան

Ես միանշանակ կարծում եմ, որ ռուս խաղաղապահների ու ընդհանրապես խաղաղապահների ներկայությունն Արցախում 5 տարով չէ սահմանափակված: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Թե լուծումներն ինչպիսին կլինեն, ժամանակը ցույց կտա, նաև գերտերություններն իրենց գործողություններով ցույց կտան: Բայց ես համոզված եմ, որ երկար ժամանակ մենք ունենալու ենք այստեղ ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն է երաշխավորելու»,-ասել է նա:

«Բայց մեր օրակարգը խաղաղ բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին հուսանք Ադրբեջանը պատրաստ կլինի»,-հավելել է նա:

  • Կիսվել: