կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Ես երբեք չեմ տեսել այնպիսի դաժանություն, ինչպիսին տեսել եմ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից.Լինդսի Սնել

Ես երբեք չեմ տեսել այնպիսի դաժանություն, ինչպիսին տեսել եմ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից.Լինդսի Սնել

Լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում նշել է, որ երբեք չի տեսել այնպիսի դաժանություն ու բռնություն, ինչպիսին տեսել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

«Ես նախկինի պես դեռ գնում եմ Սիրիա։

Ռեպորտաժներ եմ արել նաև Իրաքից, Լիբիայից, Պաղեստինից, Ուկրաինայից և 30 այլ երկրներից։ Ես ներթափանցել եմ տասնյակ բանակներ/զինված խմբավորումներ, այդ թվում՝ ահաբեկիչների։

Սակայնց երբեք չեմ նկատել  այնպիսի դաժանություն և ատելություն, որ տեսել եմ Ադրբեջանի զինված ուժերի  և նրանց թիկունքում գտնվող ռեժիմի կողմից»,- գրել է լրագրողը։

  • Կիսվել: