չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Երկարօրյա դպրոց» ծրագիրը ներդրվել է նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի դպրոցում

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը ներդրվել է նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի դպրոցում

Ընթացիկ ամսում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը ներդրվել է նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Կրթության և գիտության վարչության կրթական ծրագրերի բաժնի վարիչ Ալենուշ Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ Առաջաձորի դպրոցում ծրագիրը գործում է արդեն նոյեմբերի 8-ից։

«Մասնակցում է 1-9-րդ դասարանների 100 աշակերտ։ Գործում է երեք խումբ: Աշխատում են երեքական ուսուցիչ և խոհարար»,-հավելել է Ա. Գրիգորյանը։

Առաջաձորի «Երկարօրյա դպրոց» ծրագրի երկրորդ խմբի համակարգող Լիլիթ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իրենց դպրոցը ծրագիրը լայն աշակերտներին հնարավորություն է ընձեռում ավելիին հասնել ուսման բնագավառում, ինչպես նաև ճիշտ ու արդյունավետ կազմակերպել ժամանցը:

«ԵՕ ծրագրով լուծվում են բազմաթիվ խնդիրներ՝ երեխաների անվտանգության ապահովում, սոցիալական և այլն։ Դասապրոցեսն ավարտելուց հետո աշակերտները 3-4 ժամ մասնակցում են «Երկարօրյա»-ին։ Այդ ընթացքում իրականացվում է նրանց դասապատրաստումը, կազմակերպվում՝ զվարճալի և հետաքրքրաշարժ խաղեր, ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ ու բանավեճեր: ։ Ամենակարևորն այն է, որ նրանք մեծ հաճույքով են մասնակցում ծրագրին»,-պատմել է Լ. Հովհաննիսյանը։

  • Կիսվել: