ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք․ Տիգրան Ավինյան

Երևանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ–ից բռնի տեղահանվածների խնդրին։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, կարիքները գնահատելու, նրանց կեցության և այլ առաջնային խնդիրների կազմակերպման գործընթացից անմասն չմնաց նաև Երևանի քաղաքապետարանը:

Երևան համայնքում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 8076 ընտանիք/31350 անձ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ քաղաքապետարանը կացարանների տրամադրմամբ չի զբաղվում, միայն իրականացնում է միգրացիոն ծառայության հաշվառումը, ծայրահեղ աջակցության կարիք ունեցող ընտանիքներին տրամադրում է առաջնային կարիքին ուղղված բնաիրային փաթեթներ, ինչպես նաև հավաքագրում է սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը, որը փոխանցվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը:  

Այս գործընթացը ներկայումս էլ շարունակվում է և մեզ համար դարձել է պարտավորություն»,– ասել է նա:

  • Կիսվել: