շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Երևանի Ռուսական տունը մարդասիրական օգնություն է բաժանել Մարալիկում ու Արթիկում հանգրվանած արցախցիներին

Երևանի Ռուսական տունը մարդասիրական օգնություն է բաժանել Մարալիկում ու Արթիկում հանգրվանած արցախցիներին

Երևանի Ռուսական տունը Մարալիկում 88 ընտանիքի ալյուր է բաժանել, իսկ Արթիկում, որտեղ արցախցի 110 ընտանիք է հանգրվանել, մարդասիրական օգնությունը տրամադրվել է 40 բազմազավակ ընտանիքի: Այս մասին հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փոխանցվել է ընդհանուր առմամբ 4 տոննա ալյուր։

Օգնությունը հավաքագրել են Վոլգոգրադի «Բարեկամության տուն» կազմակերպությունը և Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը։

 

 

  • Կիսվել: