հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երեք կրթօջախում ներդրվող «Երկարօրյա դպրոց» -ի վերապատրաստումներին մասնակցելու համար կիրականացվի նախնական ընտրություն

Երեք կրթօջախում ներդրվող «Երկարօրյա դպրոց» -ի վերապատրաստումներին մասնակցելու համար կիրականացվի նախնական ընտրություն

Հանրապետության ևս երեք կրթօջախում ներդրվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու համար կիրականացվի նախնական ընտրություն ։

Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարարությունից՝ Առաջաձորի, Վաղուհասի միջնակարգ դպրոցներում և Ստեփանակերտի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրում ներդրվող «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու համար օգոստոսի 10-ին Ստեփանակերտի հ.1 հիմնական դպրոցում կիրականացվի նախնական ընտրություն՝ գիտելիքների ստուգման եղանակով։

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 047949125 հեռախոսահամարին:

 

  • Կիսվել: