երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեկ տեղացած կարկուտն ու սելավը մեծ վնասներ է հասցրել Արցախի Ասկերանի ու Մարտակերտի շրջանների մի շարք համայնքների․ Արցախի պետնախարար

Երեկ տեղացած կարկուտն ու սելավը մեծ վնասներ է հասցրել Արցախի Ասկերանի ու Մարտակերտի շրջանների մի շարք համայնքների․ Արցախի պետնախարար

Երեկ տեղացած կարկուտն ու սելավը մեծ վնասներ է հասցրել Արցախի Հանրապետության Ասկերանի ու Մարտակերտի շրջանների մի շարք համայնքների․ արցախցին անասելի պայքարի ու դժվարությունների մեջ է։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
 
"Ընթացիկ տարում Արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց բնակելի տներ:
ԱՀ գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարությունների մասնագետները արդեն սկսել են վնասի հաշվարկման և հնարավորության սահմաններում՝ պատճառված վնասները վերականգնելու աշխատանքները:
Ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի կամուրջը, սակայն այլընտրանքային՝ սահմանափակ հնարավորություն ենթադրող լուծումն արդեն գտնվել է, հիշյալ համայնք է ուղարկվել անհրաժեշտ քանակի ալյուր, շուտով կուղարկվի նաև դեղորայք:
Ավելի քան 200 օր է Արցախի Հանրապետությունը անասելի պայքարի մեջ է, Արցախի ժողովուրդը բացահայտորեն, բազմաթիվ դիտորդների աչքի առաջ ենթարկվում է զրկանքների ու տառապանքների, արցախցուն փորձ է արվում հարկադրանքի միջոցով ստիպել հրաժարվել իր ինքնությունից, ուրանալ իր ծննդավայրը, լեզուն, հավատքը, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր քայլերն անցնում են ապարդյուն:
Բայց այս ամենը պետք է ավարտ ունենա, Արցախի ժողովրդի համբերությունն անսպառ չէ",-գրել է Արցախ պետնախարարը:

  • Կիսվել: