հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի վերաբերյալ դատարանի որոշմանը

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Լաչինի միջանցքի վերաբերյալ դատարանի որոշմանը

Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը, փոխանցում է «Լուրեր»-ը։

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից»,- նշել է Հոլանդը։

Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: