երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դրա համար պատասխան պիտի տա Արցախի նախագահը. Բալասանյանը՝ իր նկարի վրա «թուրք» ու «դավաճան» գրությունների մասին

Դրա համար պատասխան պիտի տա Արցախի նախագահը. Բալասանյանը՝ իր նկարի վրա «թուրք» ու «դավաճան» գրությունների մասին

Այսօր Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում Արցախի հերորձավս, գեներալ Վիտալի Բալասանյանն անդրադարձավ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցի «Արցախի հերոսներ» պաստառին իր եւ նախկին իշխանավորների նկարների վրա հայտնած «թուրք», «դավաճան» գրություններին և ասաց, որ պետք չէ, որ ինքն արձագանքի այդ փաստին: «Ես այդ գնահատականը թողնում եմ ձեզ»,-ասաց նա:

Բալասանյանը, մասնավորապես, նշեց. «Եթե իմ նկարը չլիներ, ես այդ գնահատականը կհնչեցնեի: Սա կոնկրետ վերաբերում է Արցախի նախագահին, որը պետք է դրա համար պատասխան տա, կամ պատասխանատվության ենթարկի նրանց, որոնք պատասխանատու են եղել եւ չպետք է թույլ տային, որ այդ արարքը լիներ:

Հիմա ես գեներալ եմ, իմ մեղքը որն է, որ մի գեներալ հանցագործություն է կատարել: Կամ ո՞վ է թույլ տվել շարքայիններին, որ գեներալին գնահատական տան կամ փնովեն: Գեներալին կարող է մեկ այլ գեներալ գնահատական տալ կամ գերանույն գլխավոր հրամանատարը: Թույլ մի տվեք, որ այդպիսի մարդիկ այդպիսի հակապետական արարքներ անեն»:

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դպրոցի «Արցախի հերոսներ» պաստառին Վիտալի Բալասանյանի և նախկին իշխանավորների նկարների վրա հայտնվել են «թուրք», «դավաճան» գրությունները:

  • Կիսվել: