շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Դիվերսիայի արդյունքում վիրավորում ստացած ծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Դիվերսիայի արդյունքում վիրավորում ստացած ծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

  • Կիսվել: