շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ցուցարարները կգիշերեն ՌԴ դեսպանատան դիմաց, առավոտյան բողոքի ակցիան կշարունակվի կառավարության առջև (տեսանյութ)

Ցուցարարները կգիշերեն ՌԴ դեսպանատան դիմաց, առավոտյան բողոքի ակցիան կշարունակվի կառավարության առջև (տեսանյութ)

Հաջակցություն առևանգված արցախցի երեք երիտասարդների՝ այսօր ցույց կազմկերպած քաղաքացիները կգիշերեն Ռուսաստանի դեսպանատան դիմաց, առավոտյան բողոքի ակցիան կշարունակվի կառավարության առջև:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանում ՌԴ դեսպանատան մոտ նստացույց ու իրազեկման երթ են կազմակերպել՝ պահանջելով պարզաբանումներ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտից ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ՀՀ տեղափոխվելու ժամանակ ադրբեջանցիների կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգման դեպքի առնչությամբ:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ դեպքի հիմնական պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, այդ պատճառով էլ իրենք հավաքվել են դեսպանատան մոտ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիներն առևանգված երեք երիտասարդներին մեղադրում են իրենց դրոշն ՛՛անարգելու համար՛՛: Նրանց նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը կիրառել է խափանման միջոց՝ 10-օրյա կալանք, որից հետո նրանց կարտաքսեն Հայաստան:

  • Կիսվել: