ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Չքննարկել անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Չքննարկել անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

«Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարությունում:

  • Կիսվել: